Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Առողջապահության բյուջեից 3 ամսում 250 մլն դրամ է ուղղվել «Ինգո-Արմենիա» ընկերությանը

Առողջապահության բյուջեից 3 ամսում 250 մլն դրամ է ուղղվել «Ինգո-Արմենիա» ընկերությանը
13.04.2018 | 11:54

Առողջապահության համակարգում աշխատող ընկերությունների «կյանքի աղբյուրը» Հայաստանում շարունակում է մնալ պետական բյուջեն: Ով կարողացավ ձեռք գցել բյուջետային կաթսա, նա էլ կգոյատևի և կհարստանա: Boomnews.am կայքը ուսումնասիրել է առողջապահության համակարգի բյուջետային հատկացումների հաշվետվությունները: Դրանք վկայում են «Ինգո-Արմենիա» ապահովագրական ընկերության հետևողական վերելքի մասին:

2017-ի հոկտեմբեր-դեկտեմբերին պետբյուջեից սոցփաթեթների ֆինանսավորման համար հատկացված 902 միլիոն դրամից 250 միլիոնը ուղղվել է միայն «Ինգո-Արմենիա»: Մինչև առողջապահության նախարար նշանակվելը «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության բաժնետոմսերի 25% պատկանում էին Լևոն Ալթունյանին:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1654

Մեկնաբանություններ